Ո՞ւր են տանում քայլերն անխելք Եվ չեն ենթարկվում անզոր ուղեղին Կամ խորը թաղում ճահճի հատակում, Կամ վեր բարձրացնում արևի լույսին: Կամ ստիպում մեկ-մեկ անհույս մեռյալիս Խելագար ձայնով երկինքը պատռել, Կամ խելապատառ արևին ձգտել: Քայլեր…
Գալիս են նրանք պատմության խորքից, Մերթ տրորելով մեր բախտը դաժան, Մեր հոգին տխուր, մեր սիրտը վհատ, Մեր երազն ու մեր հույսը ապաքում:
Տանում են նրանք իրենց ետևից` Եվ զորավորին, և խեղճ տկարին, Որ վերջում կյանքի, անդունդը նետեն` Քայլերը նաև հզոր քանքարին:
Ահագնանալով՝ դղրդում նրանք, Խլացնում են ձայնը մեր սրտի, Դոփելով գալիս, դոփելով գնում, Անցնում են դեպի սահմանն անհայտի:
Ո՞ւր են տանում քայլերն անխելք, Եվ չեն ենթարկվում անզոր ուղեղին, Կամ խորը թաղում ճահ