Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

aveluk - էն անձնագրով կորելու մասին | Текст песни

Ինչու՞ չվստահեմ անծանոթին,
Եթե բոլոր նրանք ում հիմա վստահում եմ ժամանակին անծանոթ էին

Ես փորձում էի դառնալ ինքնուրույն,
Բայց բավարարվեցի բոլորի մոտ կարծիք ստեղծելու, որ ինքնուրույն եմ

Հիմա ես փակ եմ
Ես ինքս իմ ազդեցության տակ եմ,
Դու սկսել ես գրել
Իսկ ես անընդհատ խոսում եմ այն մասին,
Որ պետք է լռել
Չեմ ուզում որոշել,
Թե ինչ եմ ասելու, երբ ինչ որ մեկը քո մասին հարցնի
Ինձ համար շատ նեղ էր,
Ինձ պետք չէր այդ տեղը, բայց ես չէի էլ ուզում, որ ուրիշն այն զբաղեցնի

Դու չես փոխվելու
Դու կվերցնես անձնագիրդ, եթե նույնիսկ գնաս կորելու
Ես սկսեցի երգել
Ու բաց թողեցի առիթը հենց այնպես սիրվելու
Ինձ թվում է ես կիսատ կմնամ
Եթե հենց հիմա չգնամ
Հուսով եմ, որ ինձ այնքան չեք ճանաչում
Որ ծաղրեք այնպես, որ նեղանամ

Առաջինը դու ես
Դու միշտ պատճառներ ունես նետվելու պատուհանից...ներս
Ստացվեց
Ու առիթը մի անգամ էլ ինձնից օգտվեց:

aveluk еще тексты


Видео
Нет видео
-
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1