Անշառ մանկական խաղերից բացի, Երբ խաղում էինք մենք մեր բակերում, Անմիտ խաղեր կան մեծերի համար, Որոնց օրենքները դեռ հնուց են դրված, ԵՎ ով խաղթեց այն, հաղթողն է դրա, Ով սպանեց շատ, հերոս կդառնա: Նույնն է լրիվ, ոչինչ չի փոխվել, Երբ մենք բակերում թղթե զենքերով Իրար էինք սպանում:
Մի բան է փոխվել. հաստատ ես գիտեմ, Որ խաղն այդ մանկական վատ հետք է թողել, Մեծերի մոտ, որ դառնում է անմիտ, լուրջ ու դաժան մի բան: Հետքն է դրա հայացքը մանկան, Որ պետք է դառնա մեզ պես մարդասպան:
Ու մանկական խաղն այս Օծում է մեզ իբրև մարդասպան:
Մեծերից սովորած հին խաղ է սա, Բայց արդեն հիմա ի ծնե եկած վարք է դա: Մանուկներ նստած համակարգչի առաջ, Առանց առիթի սպանում են իրար: Սկզբում սպանել հաճույքի համարª Ասելով ուղղակի մի խաղ է սա: Հ