Բոլորն եկան հավաքվեցին Հենց որ տխուր լուրն իմացան Հոգեւարքի մեջ է Մաման Բոլորն եկան հավաքվեցին Ամեն կողմից Իտալիայի Նույնիսկ Ջորջիոն նզովք որդին Նվերներով ձեռքերը լի
Թոռ ու ծոռներ խաղում են հեզ Նստած գետնին շուրջը մահճի Սակայն այդ խաղը պարզապես Ասես նվեր լինի վերջին Ծեր Մամային Ու համբուրում են ջերմ նրան Ու վերմակով ծածկում վրան Հոգեւարքի մեջ է Մաման Աստվածամայր նրան կեցո Իր սնարին պատկերն է քո Գթա իրեն ու ողորմեա Երգիր նրան Ավե Մարիա Ավե Մարիա
Այնքան հուշեր եւ այնքան սեր Այսօր քո շուրջը կա Մամա Այնքան ժպիտ եւ արցունքներ Այսօր քո շուրջը կա Մամա Եվ արեւկող ճամփաներով Հեռու մոտիկ եկան հասան Հոգեւարքի մեջ է Մաման Ու նոր քաշած գինին հերթով Խմում են եւ հուշեր պատմում