Վեր կաց իմ հերոս, աչքերդ բացի, Բայց հանկարծ չնայես առաջ: Մեջքիդ հետևը վառ կյանք է ապրած, Իսկ դիմացը` մահն է կանգնած: Քեզ զոհաբերում են մարդկանց Բարձրագույն նպատակների համար Դու այս աշխարհի օդն էիր ծախսում, Բայց մեկ է չդարձար օգտակար: Դու չունես ընտանիք, չունես ընկերներ Չունես տնկած ծառ հայաթում Եվ քո կյանքը այլևս չունի ոչ մի նշանակություն: Այս աշխարհը ուզում է, որ դու մահանաս Վեր կաց իմ հերոս, աչքերդ բացի, Ամեն ինչ մոռացի և փախի: Այսօր քո բոլոր հաղթանակներին Էլ չկա ոչ մի գին, Էլ չկա իմաստ, չկա ոչ մի ուժ Չկա ոչ մի սեր և չկա ցանկություն Ինչ որ բան հասկանալ, ինչ որ բան լսել, Ինչ որ մի մարդուն անվճար նվիրվել: Դու սիրում էիր ազատ թռչել երկնքում, Ապրել միայնակ հորինված աշխարհում Այդ ամենը դու