Թերթում եմ մեկիկ-մեկիկ, Եզերքներն ահա ափիս, Ոտքիս տակ քամիներ եմ հավաքում, փայփայում, Գիշերներ իմ թևերի մեջ ամուր բարուրում:
Տես, լուսինը տաք է, Ես կանգնել եմ վրան, Թուխ ամպերն ինձ օրորում են, Ինձ են պահապան: Տես, կապույտ երազը, Ես գտել եմ նրան, Այնտեղ գույները շատ պարզ են, Թե կուզես գնանք:
Թողեք ինձ, ես լավ եմ, Ձեզ վաղուց եմ լքել, Շապիկները ձեզ համար են, Ինչու եք բերել: Ես արդեն հեռու եմ, Ամենիցդ հեռու, Իմ թևերը վերևում են, Էլ չեմ դառնալու…
Թերթում եմ մեկիկ-մեկիկ, Եզերքներ ափիս մոտիկ, Ծովերը մերկանում են, Անհուններն են բացում, Հավքերը վարսերիս տակ են երգում, Անդորրում:
Տես, ինչ լավն է օդը, Թափանցիկ է ու թարմ, Իմ ձեռքերը ամպոտվել են, Դարձել բալասան: