Դու իմ միակ հույսն ես...
Իմ Աստված գիտես, որ Քեզ սիրում եմ,
Ուզում եմ հավետ Քեզ ծառայել,
Եվ հենց այս կարիքով դիմում եմ Քեզ`
Օգնի՛ր այս պայքարում հաղթել:
Դու իմ միակ հույսն ես,
Իմ ուրախությունն ես,
Իմ Փրկիչն ու Տերն ես
Միայն Դու և միայն Դու:
Ու թեև կյանքի ճամփան շատ նեղ է
Եվ ցավն ու վիշտն է ուղեկցում,
Ու թեև առաջին սերն իմ պաղում է,
Օգնի՛ր ինձ այս մեծ պայքարում:
Ինձ փորձիր սիրո և հատքի մեջ
Եվ տուր ինձ շնորհակալ մի սիրտ,
Ինձ գտար Դու, երբ անհետ կորած էի,
Տվեցիր ինձ ուրախություն, հանգիստ:
Դու կյանքի աղբյուր ես
Դու ուժի աղբյուր ես,
Իմ Փրկիչն ու Տերն ես,
Միայն Դու և միայն Դու:
Du im miak huysn es еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2