1.Դուք գիտեք, թե հիմա ում եմ ես շատ սիրում Դուք գիտեք, թե հիմա ում եմ ես աղոթում, Ես ունեմ Տեր Հիսուս մեծ Փրկիչ ինձ համար Եվ հոգով պատրաստ եմ սիրտս տալու Նրան :
(կրկներգ.) Տեր Հիսուս, Տեր Հիսուս, աղաչում եմ Փրկիչ Ինձ էլ առ թևիդ տակ, խնդրում եմ ողորմիր :
2. Թողել եմ ես բոլոր աշխարհի գործերը Իմ առջև բացվել են հոգևոր դռները Ով փնտրի կգտնի, թե սրտով ցանկանա, Թակողին կբացվի, թե հոգով կամենա :
3. Ուր էլ որ մենք լինենք Տերը մեզ կտեսնի Ինչ էլ որ մենք խոսենք Հիսուսը կլսի Իսկ եթե սխալվենք ու շեղվենք Իր ճամփից Հավատքով աղոթենք, ներում կպարգևի :