Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Dzax Harut/Ձախ Հարութ - Erb sirum es indz/Երբ սիրում ես ինձ | Текст песни

Շառլ Ազնավուրի \"When you love me\"
Դա քամին է աշնան
Փեշերիդ հետ խաղում
Եւ անձրևն է գարնան
Որ դեմքիս է մաղում
Երբ սիրում ես ինձ

Դա արևն է այրող
Թափանցում մաշկիս տակ
Ու զեփյուռն է շոյող
Իր շնչով մեղմ ու տաք
Երբ սիրում ես ինձ

Դա և այս է և այն
Անսկիզբ ու անվերջ
Ու հազար ու մի բան
Որ լցվում է իմ մեջ
Եվ խլում իմ ուժերը
Երբ սիրում ես ինձ

Դա քո ճիչն է մարող
Մեր սիրո անկողնում
Որ տալիս է ինձ դող
Աչքերիս մեջ լցնում
Քնքշանքի արցունքները
Երբ սիրում ես ինձ

Դա դժոխքն է մեր դեմ
Դիվային խաղերով
Եվ երկինք ու եդեմ
Տրված՝ Աստծու ձեռքով
Երբ սիրում ես ինձ

Դա լույսի մեջ մթան
Մեր բերկրանքն է վառվող
Եւ փրփուրն օվկիանի
Մատներիդ մեջ հալվող
Երբ սիրում ես ինձ

Դա մարմինս է կրքոտ
Քո ձեռքով խմորված
Քո մարմնին այնքան մոտ
Հևասպառ ու քամված
Ու մեր մեղմ գգվանքները
Երբ սիրում ես ինձ

Դա մեր հևվքն է քնքուշ
Գիշերվա մեջ անհուն
Տրտունջները անուժ
Որ մեռնում են դառնում
Մեր վերջին կարոտները
Երբ սիրում ես ինձ
Երբ սիրում ես ինձ
Երբ սիրում ես ինձ
Դու իմ սեր

Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2
Видео
Нет видео
-