™ Ծիածան, հոգուս գույները իրար միացան, Երբ որ քայլերս դեպի քեզ դարձան, Երբ որ աչքերդ նայեցին, անցան Ու անցան, ու անցան, ու անցան, Տարիներ անցան, ու ապրումները իմ վերադարձան, Կարոտն ու ստվերը իրական դարձան, Հոգին ու սերը քեզ հետ արթնացան:
Սիրտն իմ դատարկ էր, այն միայնակ էր, Քո շունչն ու ձայնը ինձ բերեցին նոր իմաստ:
(ԿՐԿՆԵՐԳ) Արևին մոտ ես, դեռ անծանոթ ես, Մի՞թե դու սերն ես: Քեզ գտա ու հիմա, հենց հիմա, ու հիմա (Արևին մոտ ես, դեռ անծանոթ ես, Մի՞թե դու սերն ես) Քեզ գտա, քեզ գտա:
Ծիածան, հոգուս գույները իրար միացան, Երբ որ քայլերս դեպի քեզ դարձան, Երբ որ աչքերդ նայեցին, անցան Ու անցան...
Սիրտն իմ դատարկ էր, այն միայնակ էր, Քո շունչն ու ձայնը ինձ բերեցին նոր իմաստ: