Պատմում էր ծեր տատս անցյալը մռայլ,
Պատմում էր արցունքն աչքերին,
Հիշում մանկության տարիները դժվար,
Եղբորը կրտսեր` իր կողքին:
Գաղթի ճանապարհ, սովամահ ժողովուրդ,
Եղբորը տվեց քրդերին,
Գիտեր, որ սովին դիմանալ չի կարող,
Տվեց, որ եղբայրը ապրի: (2)
Բացվեց լուսաբաց և շղթան մարդկային
Հասավ հայրենի հողերին:
Իսկ տատս, որ ինքն էլ էր դեռ երեխա
Հիշում էր եղբորը կրկին:
Անցնում էին օրեր` ոչ մի լուր եղբորից,
Բայց հույսը հոգու չէր մարում
Եղբորը կրտսեր վերջապես նա գտավ`
Որբանոցի պատերում:
Տարիներ են անցել
Եվ չկան էլ վաղուց
Նրանք երեսին աշխարհի
Բայց մնացել է սրտում իմ ցավոտ
Սպին ապրիլյան օրերի:
Որքան եղբայրներ կորցրեցին քույրերին,
Որքանն էլ երբեք չգտան,
Որքանը սրտում այդ ցավով ապրեցին,
Որքանն այդ ցավով հեռացան.....
EMPYRAY еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2