Աղմկոտ քաղաքն է տունը քո, Բայց դարձել է քեզ համար օտար: Դու արդեն բացել ես սիրտը քո Պայծառ երազների համար:
Ճանապարհն է մեզ սպասում փոշոտ, Խոստանում է իրական երազ: Ճանապարհն է անձրևոտ, փշոտ, Բայց ես գիտեմ, որ դու կգաս:
Մի նոր ուղի ու սեր, Ուրախ անհոգ օրեր:
Կրկներգ Դու չգիտես, որ այս կյանքում Կա մի հեռու ու վառ աշխարհ, Որ մեզ դարձնում է խենթ, դարձնում՝ համառ Ու մարում է սրտի լույսերը: Դու չգիտես, որ քեզ համար Ես այդ աշխարհն եմ հորինել, Դու կլինես այնտեղ ազատ ու խենթ, Չի մարի էլ երբեք մեր սերը:
Դու հոգնել ես ամբոխից մռայլ Ստվերներից՝ ում աչքերում գիշեր է: Ջերմագին արեգակի մի փայլ Ես քեզ կտամ, կտամ ես քեզ: