Երազիս մեջ անկենդան
Մոլորվել եմ, ցուրտ է, ու նորից մենակ եմ,
Իմ կողքին ստվերներ այնքան,
Քո ձայնով կանչում են կիսաձայն:
Ինձ գտիր երազիս էջերում, այստեղ եմ,
Արթնացրու, մենության ճանկերից փրկիր,
Խավարում անթափանց կորցրեցի հետքերդ
Ու դարձա երազիդ շղթայված գերին:
Դու գտար անդորրն այստեղ,
Այն անշող ու լուռ է ու կյանքից հեռու է:
Կոտրված մի հայելի,
Ուր միայն մեղքերն են անցյալի:
Ինձ գտիր երազիս էջերում, այստեղ եմ,
Արթնացրու, մենության ճանկերից փրկիր
Խավարում անթափանց կորցրեցի հետքերդ
Ու դարձա երազիդ շղթայված գերին:
....
Ինձ գտիր երազիս էջերում, այստեղ եմ,
Արթնացրու, մենության ճանկերից փրկիր
Խավարում անթափանց կորցրեցի հետքերդ
Ու դարձա երազիդ շղթայված գերին:
Empyray еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 3