Թողնելով անհոգ օրեր՝ հեռանում ես,
Խավարին, ցրտին անշունչ՝ միշտ պատրաստ:
Թողնելով սիրող աչքեր, որ հեռվում են,
Որ սպասում են քեզ այնտեղ՝ անդադար:
Բայց դու ուժեղ եղիր,
Սա անվերջ պայքար է,
Դու համառ եղիր ու անվախ:
Կրկներգ
Քայլ առաջ, անունն է քո զինվոր,
Քո ձեռքերում այսօր երկիրն է հայրենի:
Քայլ առաջ, առաջ, անունն է քո զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրիր այն արժանի:
Կյանքն է նոր, նոր ուղի,
Այն անցիր արժանի:
Եվ օրերն անվերադարձ սլանում են,
Դառնալով կյանքի դպրոց, քեզ համար:
Իսկ հոգում մի մեծ կարոտ, որ արթուն է,
Որ կանչում է դեպի տուն՝ հարազատ:
Բայց դու ուժեղ եղիր,
Սա անվերջ պայքար է,
Դու համառ եղիր ու անվախ:
Կրկներգ...
Կյանքն է նոր, նոր ուղի,
Այն անցիր արժանի:
...Սոլո...
Կրկներգ... (3x)
Կյանքն է նոր, նոր ուղի,
Այն անցիր արժանի: (2x)
Empyray еще тексты
Другие названия этого текста
- Empyray - Qayl Araj (0)
- Empyray - Qayl Araj (армянский рок) (0)
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2