EMPYRAY – Սև ու սպիտակ Որ գիշերից են քո աչքերը, Որ հուշերից քո մտքերը խենթ, Ու որտեղից է հուրը քո հոգու, Որ տողից է սիրտդ:
Որ լույսերից են քո ստվերները, Որ հույզերից են երազները քո, Ու որ արևը քեզ դարձրեց լուսին, Ում անձրևն ես դարձել:
Սև ու սպիտակ, կեղծ ու շիտակ, Ես չեմ կարող տարբերել, Մեղք ու զղջանք, գութ ու հանցանք Իմ մեջ են լուրթ խառնվել: Հին վերքերով սիրտս խռով Էլ ինձ չի ենթարկվի երբեք:
Որ մոլորակն է քո պաշտպանը, Եվ որ հրեշտակն է պահապանը քո, Ու որ քամին է քեզ բերել հեռվից, Որ ժամինն ես, վայրկյան:
Սև ու սպիտակ, կեղծ ու շիտակ, Ես չեմ կարող տարբերել, Մեղք ու զղջանք, գութ ու հանցանք Իմ մեջ են լուրթ խառնվել: Հին վերքերով սիրտս խռով Էլ ինձ չի ենթարկվի երբեք:
Սև ու սպիտակ, կեղծ ու շիտակ, Ես չեմ կարող տարբերել, Մ