Անապատի արև
Կարոտել եմ, կարոտել եմ,
Սև աչերը յարիս կարոտել եմ:
Կարոտել եմ, կարոտել եմ,
Անուշ ձայնդ կարոտել եմ:
Ախ, անապատի ճամփեքից քարոտ,
Ախ, իմ յարը մնացել է կարոտ:
Ախ, երանի թև առնի ու գա,
Թև առնի ու գա ինձ մոտ:
Անապատի արև, անապատի,
Իմ յարի ճամփեքը լույսով պատի:
Անապատի արև, անապատի,
Անգութ քամին թող դադարի:
Անապատի արև, անապատի,
Հոգնել է ծաղիկս առանց ջրի:
Անապատի արև, անապատի,
Անապատի…
Մոռացել եմ, մոռացել եմ,
Համբույրները յարիս մոռացել եմ:
Մոռացել եմ, մոռացել եմ,
Սիրուն տեսքդ մոռացել եմ:
Ախ, անապատի ճամփեքից քարոտ,
Ախ, իմ յարը մնացել է կարոտ:
Ախ, երանի թև առնի ու գա,
Թև առնի ու գա ինձ մոտ:
Անապատի արև, անապատի,
Իմ յարի ճամփեքը լույսով պատի:
Անապատի արև, անապատի,
Անգութ քամին թող դադարի:
EVA RIVAS еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1