ԼԱՆՋԵՐ ՄԱՐՋԱՆ
Խոսք` Ավ. Իսահակյանի, երաժշտ.` Դ. Ղազարյանի
Հեյ ջա՜ն, հեյ ջա՜ն, լանջե՛ր մարջան,
Մատաղ լինի հոգիս ձեզ,
Ինձ էլ տարեք, ձեր գիրկն առեք,
Ծով դարդերս պատմեմ ձեզ:
Հեռու երկրի խոր ձորերի
Մութ ափերին անգյուման,
Իմ արևին, կյանքիս հովին
Հողմն է ծեծում, վա՜խ, ամա՜ն...
Քնքուշ սարեր, զմրուխտ գիշեր,
Ճամփա տվեք, թող տուն գա,
Սիրո անհագ, ծարավ, պապակ,
Ջահել-ջիվան յարս գա:
Eva Rivas еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 4