Կյանքում կա արև ու լույս Եվ սեր ու ծաղիկ, Բայց նաև կա փո՛ւշ, Մահ ու փոթորիկ: Սրտում մեր երա՜զ է միշտ, Հուր է ու խայտանք, Բայց նաև կա վի՛շտ, Ցա՛վ ու տառապանք:
Ո՞ւր եք, տղաներ, Որ ելաք մարտի: Ինչո՞ւ կյանք ու սեր Դարձան մահ, ավեր՝ Ձեռքով տմարդի: Օ՜ չենք թողնի վառվի Մի նոր հրդեհ կռվի Եվ ինչ եղավ ձեզ հետ՝ Մեզ հետ էլ կատարվի...
Մարդիկ կան անթի՜վ հիմա, Բայց չկա՜ն նրանք, Որ մարդկանց համար Կյա՛նք են զոհել թանկ: Ամեն տեղ համբո՜ւյր ու սե՜ր Եվ բախտ ու հույսեր, Բայց ամենը այս Դուք չե՜ք տեսնի էլ: