Դուք լեռներ հայոց` բարձր և վսեմ, Մենք ձեզ ենք կանչում բոլորս միաձայն, Ու որպես պատնեշ հայոց ազգության, Դուք լեռներ հայոց, եղեք մեզ պաշտպան:
Ոտքի են կանգնել ջահել և ահել, Ձեռք-ձեռքի բռնած` պարիսպ են կազմել: Հայոց մարտիկներ, ձեր հոգուն մատաղ, Արցախին լինեք դուք միշտ պահապան: Ղարաբաղ, մեր կյանքի վառ գարուն, Ղարաբաղ, մեր ազգի սրբություն, Ղարաբաղ, դու լինես միշտ կանգուն, Մենք միշտ քեզ հետ ենք, քեզ հետ ենք մենք, Մեր սրտի խորքում:
Եկեք մեծ պատվով ցածր խոնարհվենք Արցախում զոհվող քաջ մարտիկներին, Այն տղաներին, որոնք մեզ համար Կյանք, արյուն այնքան չխնայեցին: Ոտքի են կանգնել ....
Դուք սգո մայրեր արցունքներով լի, Որ սպասում եք միշտ ձեր զավակներին, Հայոց աղջիկներ, դուք միշտ նվիրեք, Արու զավակներ ձեր հայրենիքին: Ոտքի են կանգնել ....