Մայրամուտը կյանքի ավետող առաքյալները ասես ճկված հողմից,քամուց արմատախիլ. Դեպի ուր են արդյոք տանում արձակ քայլերը` եզրագիը անդարձ, ելքն անհնար է փոխելը. Նկատել ես, սիրտդ հաճախ պատում է ահը, Դու հպարտ էիր ինչպես կոտրված պոչով, երբևէ հեկտարներ նվաճած այն բահը` Որը գիտի իր արժեքը- որ ոչ թե լիճ է այլ ծով... Անցորդ թե բնիկ, համասեռ թե կցորդ, համառում ես հուսահատ երբ համարում են խորթ, Խորդուբորդ էր ուղիդ ու ծերությունդ հալածված հարկադիր անցած բայց համալիր արկած. Կյանքի մայրամուտ-մահվան լուսաբաց, Գիտարշավդ բեղմնավոր քո պատմությունն է անցած Հանցանք- համարժեք պարագրաֆին ապտակ, Անցավ, բայց հիշվող, օղ ականջին կախ. Ժամանակը սուղ - դամոկլյան սրի նման, ներշնչում է վախ ու պատկառանք տարիքդ