Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Forsh - Ազատության անունն է սեր | Текст песни

Կեսգիշեր է, լուսնյակ գիշեր է հարբած,
Մեր հուշերը մեր անցյալում են խաչված,
Այրվել են սիրո էջերը, մարում են վերջին աստղերը,
Ասված են բոլոր բառերը, գիշեր է, հարբած գիշեր է,
Գիշեր է, լուսնյակ գիշեր է:

Մենության անդունդում քո հայացքն եմ մուրում,
Որ հալվի ներկան սառած,
Սայթաքել եմ, ընկել եմ ցած՝ կարոտից քարացած:

Սեր իմ, այս գիշերը պատիժ է, պարգև,
Սեր իմ, մոլորված առասպել,
Համբույրի եզրին կուրացած շուրթեր,վիրավոր աչքեր,
Գիշեր է, հարբած գիշեր է: [2x]

Կեսգիշեր է, լուսնյակ գիշեր է հարբած,
Ով սիրում է, օրհնյալ է և անիծված,
Անհագ են գարնան խաղերը,
Տխուր են աշնան տողերը,
Լռել են արձագանքները,
Ջնջվել են հույսի հետքերը,
Գիշեր է, լուսնյակ գիշեր է:

Մենության երազում ես վազում եմ, վազում
Եվ մնում շրջանում փակված,
Ուր օտար են դռները բաց,
Իսկ կրքերը մաշված։

Սեր իմ, այս գիշերը պատիժ է, պարգև,
Սեր իմ, մոլորված առասպել,
Ալեհեր կյանքում ուրացող սրտեր, մեղավոր աչքեր,
Հարբած գիշեր է, լուսնյակ գիշեր է: [2x]

Forsh еще тексты


Видео
Нет видео
-
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2