Աստղը վառվեց, քամին շշնջաց, Արևը հանգած վերջին շողերով Հեռվից ուղարկում է ոսկե նամակներ.. Երեկոյի ծովում կապուտակ Խաղաղ երկնի տակ Ճոճվում են հանդարտ փայլուն կտուրները Ինչպես Նավակներ
Ամեն կտուրին մի երազ հանգչող, Ասես առագաստ հեռուներ կանչող, Բայց ոնց իմանաս ապրելով ցածում, Թե ամպերն ինչ են մտածում 2x
Աղավնիներ անհոգ ու ազատ, այնքան հարազատ Կտուրը թողնում, ճեղքում եք անհունը, Բայց ետ եք դառնում: Նա ով գիտե աստղերը հաշվել Ու չի հաշտվել տխուր կյանքի հետ, Երբ ժամը գալիս է, թևեր է առնում:
Փոքրիկ քաղաքի վրա մեծ երկինք, Ծանոթ են ամեն բակ, ամեն տանիք, Եվ ուր էլ թռչես աշխարհում այս հին, Իջնելու ես քո կտուրին: 2x