Կատարող` Գևորգ Մարտիրոսյան Դասախոս` Էդվարդ Բեգլարյան Խոսքերը և երաժշտությունը` Գուսան Հավասու Համադրումը` Արթուր Հարությունյանի Պաստառը` Էրիկ Մեսրոպյանի
Բառերը. Սարի ճամփով ալ ու ալվան Յայլավորը շարվե-շարան, Շտապում են պար բռնելու Ծաղկած լանջին բարձր լեռան: Պար եկող, քո պարին մեռնեմ, Քո սիրած զով սարին մեռնեմ, Կաթնաղբյուրի ճերմակ ջրով Հովացած ջիգյարիդ մեռնեմ:
Հագել են ալ գարնան տարազ, Բարձրանում են վեր նազենազ, Իրիկնադեմ երգ ասելով, Տուն կդառնան խիստ վազեվազ, Շտապով ընթացող յարս, Երեսին քրտնի ցող յարս, Գիշերվա լուսինն չիմանա Արևով գնացող յարս:
Յայլավորը թեթև կգա, Իմ յարը հևիհև կգա, Հայաստանի սեգ սարերեն, Կաթը ձեռքին ներքև կգա: Տուն արի, թառլանիդ ղուրբան, Հավասին ջեյրանիդ ղուրբան, Յարի համար սեր է քաշել, Սարի կթվոր, ջանիդ ղուրբան: