Կեղտոտ բծեր կան քո դեմքին, Մի՛ բարևիր դու ամենքին, Հանգիստ քնիր քո տանիքին: Նայի՛ր տխուր միշտ վերևից Ու մի՛ փախիր տաք անձրևից, Այստեղ ամեն ինչ դեռ վատ չէ:
Ընկեր գտիր դու քեզ համար, Որ միշտ ժպտա ինչպես հիմար Ու նվերներ տա անհամար: Բարի եղիր միշտ նրա հետ, Վերցրու մատիտը հհոտավետ, Գծիր ձեզ համար արահետ:
Այնքան արբեր ես բոլորից, Որ վախեցնում ես նույնիսկ ինձ, Ափսոս մերժված ես մեր կողմից: Թափառիր հին կամուրջներով՝ Փնտրելով նույն պատանուն, Որին դեռ երկար չես գտնի:
Պատրաստ եղիիր անհետանալ՝ Փորձելով նույնիսկ մոռանալ Բոլոր մուտքերն այդ երազի: Երկար նայելով ջրերին՝ Տեսա քո հին բարեկամին. Նա լուռ նայում էր երնքին: