Պարտեզում վարդեր բացված`
Կսպասեն սոխակի,
Առանց սոխակ թառամած,
Կարոտ են պսակի:
Արդյոք ո՞վ է, դուռն է թակում,
Ա՛խ սիրտս կդողա,
Իմ սիրուհիս, ո՞ւր է գնում,
Ա՛խ, սիրտս կխաղա:
Գետակի ալիքները
Գնում են խայտալով,
Սիրահարի աչերից
Արտասուք թափելով:
Սիրուհին տանը նստած`
Սպասում է յարին,
Քնարը ձեռքին բռնած
Նվագում լալագին:
Թիթեռը ճրագի մոտ
Շրջում է անդադար,
Մինչ իր վերջ սիրակարոտ
Չունի նա օր, դադար:
Սիրուհին տանը նստած`
Գրում է նամակներ,
Խիստ տրտում կանցկացնե
Իր գեղեցիկ օրեր:
Gousan Sheram еще тексты
Другие названия этого текста
- Gousan Sheram - Partezoum Varder Bacvatc (0)
- Gousan Sheram - Partezum Vard Er Bacvats (0)
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1