ՇՈՒՇԻի ազատագրման երգը
Անառիկ ամրոց,հպարտ իմ ՇՈՒՇԻ,
Բախտակից եղբայր Կարսի ու Մուշի,
Քիչ էլ դիմացիր հայ գնդերը քաջ
Շուտով կլինեն դռներիդ առաջ:
կրկ. Գիս սարի կողմից հենց փչի քամին,
Թող սարսափահար լինի թշնամին,
Եվ թող իմանա մեր ոսոխը նենգ,
Որ այսուհետև չենք ներելու մենք:
Հրաման տվեց Կոմանդոսը քաջ,
Լույսը չբացված գրոհենք առաջ,
Քաղաքը բոլոր կողմերից պատենք,
Այսօր մենք պետք է ՇՈՒՇԻՆ ազատենք:
կրկ. Գիս սարի կողմից հենց փչի քամին...
Ելան քաջերը, կռիվներ ահեղ
Եվ հաղթանակներ` մեծ ու փառահեղ;
Ամբողջ հայության իղձը կատարվեց,
Հայի սիրելի ՇՈՒՇԻՆ ազատվեց:
կրկ. Գիս սարի կողմից հենց փչի քամին...
Grigor Hambaryan еще тексты
Другие названия этого текста
- ♫♪♫ՄԱՅԻՍԻ 9 || 9 мая - - ՇՈՒՇԻ || Shushi (ко Дню Освобождения Шуши) (1)
- Grigor Hambaryan - Shushii Azatagrman Yerge (0)
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2