Սերս վանքում Տաթևի մոմեր վառած կաղոթեր, Մոտեցա որ համբուրեմ, ասաց տղա, ամոթ է, Ասի երդվիր, քո սերն եմ, սրբի դուռը անարատ, Առնեմ նազուկ ծոցիկիդ խնկաբույրը անարատ:
Սարեր ձորեր վկա են, հանդ ու չոլեր վկա են: Ախս մինչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են:
Վանքի վառվող մոմերը շլացրին ինձ մի պահ, Սրտիս խոսքը չավարտած, նայեմ տեսնեմ նա չկա: Ասի աստված փառքդ շատ, էս ինչ հրաշք երազ էր, Չլինի թե բախտն է իմ, գեղեցկության աստվածն էր:
Նորեն տեսա հանդեսում սրբուհուն իմ երազի, Ասի բախտս գտել եմ, կհասնեմ իմ մուրազին: Ասես սիրտն ինձ նվիրեց, երբ աչքով սեր խոստացավ Սիրո թախիծն ինձ պատեց, երբ որ թողեց հեռացավ:
Նա իր զմրուխտ թևերով բարձրունքները ինձ տարավ, Ասաց, դու լավ կերգես, թե մնաս սիրուս ծարավ: Գուսան Աշոտ քո յարի սո