Մայրամուտ իջավ, պատեց սար ու ձոր,
Սակայն չդադարեց կռիվն ահավոր,
Բացվեց արշալույս` անհույս սգալով,
Գետաշենն ընկավ հայդուկի փառքով:
Մի ասուպ սահեց, գնաց երկնակամարով,
Հավքեր եկան-անցան` լուռ արտասվելով,
Ավաղ Թաթուլն էր ընկել կռվում քաջարի,
Մի լուր տարե՛ք, հավքե՛ր, մորը հայդուկի:
Էրգրի սուրբ կարոտով կամավոր դարձար,
Վասն հայրենյաց դու նահատակվեցար,
Ավաղ վերքերիդ համար չեղավ դեղ-դարման,
Թող լույս իջնի շիրմիդ Թաթուլ Կրպեյան:
Գետաշենն էլ ձեզ հետ ընկավ քաջարի,
Բախտը գետաշենցուն զարկեց ժեռ քարին,
Թէ՛ տուն, թէ՛ գերեզման մնացին գերի,
Մարեց վառվող մոմը վրան խաչքարի:
Դաշնակցության մարտիկ, ազգի քաջ զինվոր,
Մահվանդ լուրը գուժեց սրտեր բյուրավոր,
Ձեր թափած արյան կանչը թող ապրի հավերժ,
Ամեն հայի սրտում թող ծնի վրեժ:
խոսք և երաժշտ.՝ աշուղ Գևորգի
H. Hakobyan еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1