Հայուհի գեղեցիկ, այս բարդու շուաքում, Իմ հոգին գերեցին, աչքերդ երկնագույն, Ես ինչու սիրեցի աչքերդ կապուտակ, Իմ սիրտը գերեցիր հայեացքով`հուր կրակ:
Քո լուսնեակ պատկերով ինձ հանգիստ չես տալիս, Սիրահար իմ սրտի, նուրբ լարերն են լալիս, Հայուհի գեղեցիկ, այս բարդու շուաքում, Իմ հոգին գերեցին, աչքերդ երկնագոյն:
Ախ ինչու չես գալիս, ճամբադ շատ պահեցի, Կարկաչող ջրերի հովերը սահեցին, Երազում թէ արթուն քո աչքերն եմ տեսնում, Մեր սիրոյ պարտէզում քո երգերն եմ յիշում:
Զեփիւռի հետ արի, քո կարօտն եմ քաշում, Մեղմաշող անցեալի յուշերն են ինձ մաշում, Ախ ինչո՞ւ չես գալիս ճամբադ շատ պահեցի Կարկաչող ջրերի հովերը սահեցին: