ԵՐԲ ԽԱՆԴՈՒՄ ԵՍ
Խոսք` Գ. Բանդուրյանի, երաժշտ.` Խ. Ավետիսյանի
Երբ միամիտ մեկին նայեմ,
Նա էլ ժպտա ինձ,
Իսկույն դեմքդ նուրբ ու ջահել
Կշիկնի խանդից։
Կրկներգ
Հավատա ինձ, չեմ նեղանում,
Ժպտում եմ քեզ մեղմ ու ջինջ,
Ախր շատ ես գեղեցկանում,
Երբ խանդում ես ինձ։
Առանց փշի վարդ չի լինում,
Առանց խանդի` սեր,
Ինչ էլ լինի քեզ եմ սիրում,
Ում էլ որ տեսնեմ։
Կրկներգ
Խանդն էլ է սեր, սիրո նշան,
Բայց մաշում է մեզ թաքուն,
Եկ մեր սերը, ինչպես նշխար,
Միշտ պահենք մաքուր։
Hamlet Gevorgian еще тексты
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1