Դու ուզեցիր, որ ես Քեզ տիրություն անեմ, ՈՒ ես անտեր մնամ: Ամեն, ամեն ինչ տամ, Տեղը ոչինչ չառնեմ, ՈՒ քեզ ընկեր մնամ: Դու իմ արևն առար Եվ ուզեցիր, որ ես Շնորհակալ լինեմ, Ես անարև մնամ, Բայց քո բախտի համար Արևագալ լինեմ: Դու ուզեցիր, որ ես Քեզ թողնեմ ու գնամ, Բայց և քոնը լինեմ, Արցունքի մեջ մնամ ՈՒ սգի մեջ մնամ, Եվ քո տոնը լինեմ:
Ոչ կարգին քնել եմ աշխարհում, Ոչ կարգին արթուն եմ մնացել, Ոչ տուն եմ ունեցել մի կարգին, Ոչ կարգին անտուն եմ մնացել: Սրտիս մեջ վառվել եմ անկրակ, Վառվելով տրվել եմ բոլորին Եվ սակայն սրտիս պես աշխարհում, Ախ, բոլորից թաքուն եմ մնացել: Գուշակեցեք, խնդրեմ, Մարգարեներ, հիմա, Ես ձեր ճորտը լինեմ, Թե մինչև ե՞րբ պիտի Ես իմ տան մեջ՝ միակ Ավելորդը լինեմ:
Դու ուզեցիր, որ ես Փոխվեմ հազար անգամ, Բայց և հինը լինեմ: Քեզ ուրիշին տվիր Եվ չուզեցիր անգամ, Որ ես իմը լինեմ: Դու ուզեցիր, որ ինձ Քո մեղքերով չափեմ ՈՒ մեղքի տակ մնամ, Քո մեղքերի վրա Իմ աչքերը փակեմ Եվ անգիտակ մնամ: Դու իմ արևն առար Եվ ուզեցիր, որ ես Շնորհակալ լինեմ, Ես անարև մնամ, Բայց քո բախտի համար Արևագալ լինեմ:
Ոչ կարգին քնել եմ աշխարհում, Ոչ կարգին արթուն եմ մնացել, Ոչ տուն եմ ունեցել մի կարգին, Ոչ կարգին անտուն եմ մնացել: Սրտիս մեջ վառվել եմ անկրակ, Վառվելով տրվել եմ բոլորին Եվ սակայն սրտիս պես աշխարհում, Ախ, բոլորից թաքուն եմ մնացել: Գուշակեցեք, խնդրեմ, Մարգարեներ, հիմա, Ես ձեր ճորտը լինեմ, Թե մինչև ե՞րբ պիտի Ես իմ տան մեջ՝ միակ Ավելորդը լինեմ:
Ինձ հանգիստ թողեք, մարդիկ, Ես մարդ եմ ու արտիստ, Ես եմ ամենից հարուստն այս աշխարհում, Ես եմ տերը այս գիշերի, Այս լուսնի, այս աստղերի, այս կյանքի ՈՒ իմ բախտի: