Դա քամին է աշնան Փեշերիդ հետ խաղում Եւ անձրեւն է գարնան Որ դեմքիս է մաղում Երբ սիրում ես ինձ
Դա արեւն է այրող Թափանցում մաշկիս տակ Ու զեփյուռն է շոյող Իր շնչով մեղմ ու տաք Երբ սիրում ես ինձ
Դա եւ այս է եւ այն Անսկիզբ ու անվերջ Եվ հազար ու մի բան Որ լցվում է իմ մեջ Եվ խլում իմ ուժերը Երբ սիրում ես ինձ
Դա քո ճիչն է մարող Մեր սիրո անկողնում Որ տալիս է ինձ դող Աչքերիս մեջ լցնում Քնքշանքի արցունքները Երբ սիրում ես ինձ
Դա դժոխքն է մեր դեմ Դիվային խաղերով Եվ երկինք ու եդեմ Տրված Աստծու ձեռքով Երբ սիրում ես ինձ
Դա լույսի մեջ մթան Մեր բերկրանքն է վառվող Եւ փրփուրն օվկիանի Մատներիդ մեջ հալվող Երբ սիրում ես ինձ
Դա մարմինս է կրքոտ Քո ձեռքով խմորված Քո մարմնին այնքան մոտ Հեւասպառ ու քամված Ու մեր մեղմ գգվանքները Երբ սիրում ես ինձ
Դա մեր հևվքն է քնքուշ Գիշերվա մեջ անհուն Տրտունջները անուժ Որ մեռնում են դառնում Մեր վերջին գարունները Երբ սիրում ես ինձ Երբ սիրում ես ինձ Երբ սիրում ես ինձ Դու իմ սեր