Ախ, ֆիդայիք, ջան ֆիդայիք, Ձեր հոգուն մեռնինք, Դուք եք փրկիչ մեր հայ ազգի, Ձեր հույսով կապրինք: (x2)
Մուշն ու Սասուն՝ հայոց պարծանք, Ոտքի կանգնեցին, անթիվ զոհերի գներով, ազգը փրկեցին, Անմնացորդ իրենց կյանքը, ազգին նվիրած, Քաջ Անդրանիկ Գևորգ Չաուշ, միշտ առաջ ընկած:
Ախ, ֆիդայի, ջան ֆիդայիք, Մենք ձեզի մեռնինք, Դուք եք փրկիչ Մեր հայ ազգի, Ձեր հույսով կապրինք: (x2)
Մեր սուրբ վանքը պաշարված էր բազում զորքերով, Նրա մեջ են ֆիդայիններ, քառսուն որբերով, Անդրանիկը հրաման տվեց՝ «Ես ձեզի մեռնիմ, Կոտորեք անգութ թշնամուն, որ մեզնից դողան»:
Ախ, ֆիդայի, ջան ֆիդայիք, Մենք ձեզի մեռնինք, Դուք եք փրկիչ Մեր հայ ազգի, Ձեր հույսով կապրինք: (x2)