Գնացին տղերքը ու կորան հեռվում,
Ռումբերի պայթյունը սարերն է շարժում:
Կարմիր կակաչները ներկել են դաշտերը,
Ասես լեռներից մեր արյուն է հոսում: (2x)
Հեռացան տղերքը, կորան մշուշում,
Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում:
Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,
Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում: (2x)
Իսկ դու շորորում ես, ծովի հետ ճկվում,
Ուր է քո գարունն, ինչու է ուշանում:
Դու իմ խնձորենի, իմ քույրիկ նազենի,
Սիրածդ գարունը ուր է չի գալիս: (2x)
Գնացին տղերքը ու կորան հեռվում,
Ռումբերի պայթյունը սարերն է շարժում:
Կարմիր կակաչները ներկել են դաշտերը,
Ասես լեռներից մեր արյուն է հոսում: (2x)
Դու ասես հրդեհ ես տաք գարնան ծոցում,
Հողի հետ նազում ես, հովի հետ խոսում:
Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազենի,
Փեսացուդ` գարունը, քեզ մոտ է գալիս: (2x)
Հեռացան տղերքը, կորան մշուշում,
Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում:
Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,
Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում: (2x)
Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազենի,
Փեսացուդ` գարունը, քեզ մոտ է գալիս: (2x)
Harut Pambukchyan & Ruben Hakhverdyan еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2