[Նիկ Էգիբյան] Ես եմ, Հայաստանը ես եմ, Արևն իմ սրտում, տես մայր չի մտնում, Եվ ինչ էլ լինի կյանքս չի մթնում:
[Նարինե Դովլաթյան] Դու ես, Հայաստանը դու ես,
[Ռոլանդ Գասպարյան] Հոգիդ մի թռչուն, հյուսել է մի բույն, Հյուսել երազից, տունը եռագույն:
[Նարեկ Մակարյան] Կա պար, որ հաղթում է չարին, Ձեռքդ տուր, կպարենք քոչարին,
[Էմմի] Սրտից քեզ նվեր, ջերմ արևներ, Ու դարերից կարոտած բարևներ:
(ԿՐԿՆԵՐԳ) Դու ազատ ես հարազատս Ու վստահ նայիր վաղվան, Հայ անվախս, դու անկախ ես, Սավառնող արծվի նման: Ես ու դու իրար համար ենք, Սիրելով ենք ապրելու, Ու երկուսս էլ համառ ենք, Միասին ենք ես ու դու: Հայաստան իմ սեր, Իմ աղոթք, Քո ազատությունը կյանքն է մեր:
[Դավո] Դու ես, ես եմ, մենք ենք Հայաստանը, Հենց այստեղ է, որ մենք տանն ենք, Մեր աչքե