Թե աչքերս քեզ որոնեն Միտքս ու հոգիս քեզ կփնտրեն: Թե աչքերս մթում լինեն Միտքս ու հոգիս քեզ կգտնեն:
Բայց , երբ ինձնից դու հեռանաս, Իմ խոսքերը դու կուրանաս, Բայց երբ նորից ես քեզ տեսնեմ, Խոսքերս արդեն քեզ կցավացնեն:
Թե կույր լինեմ, չտեսնեմ աչքերդ, Քո ձայնով կկարանամ պատկերել պատկերդ: Թե խուլ լինեմ , չլսեմ ոչ մի բան, Նկարներդ նայելով կփորձեմ երազել քեզ:
Թե լուռ լինես հարցերիս ժամանակ դու, Ես կփորձեմ հավատալ թե ինձ հետ համաձայն ես: Թե կաղ լինեմ փնտրելուց փողոցում քեզ, Քանի որ դու ինձ պետք ես:
ՈՒ պետքա քո ժպիտն ու կյանքը, Որ միշտ ցանկացել , բայց ասել չեմ կարացել:
Ու հարբում եմ փողոցում, դու մերժում ես ու խոցում, Լուռ գոռում եմ ու գժվում… կանգ առ Ժամանակ մի պահ, որ հասկանանք Թե ի՞նչ էր իմ ուզածը Ու ի՞նչ էր քո ուզածը:
Պատահական մեր հանդիպում Պատահական իմ երազում Պատահական եմ քեզ գտել Պատահական էլ կորցնում եմ:
Կրկներգ (2x)
Թե աչքերս քեզ որոնեն Ես կփագեմ մութ կոպերով Որ աշխարհում քեզ չտեսնեմ Որ աշխարհում քեզ չտեսնեմ:
Բայց երբ իմ սիրտն է ուզում Առնել քեզ ձեռքերի մեջ Ինչպե՞ս փակեմ սրտիս լեզուն Սրտիս խոսքը ինչո՞վ փակեմ:
Անձրև…գիշեր ու մութ Ինձ լուր հասավ քո մեկնելուց: Ես վազեցի քեզ գտնելու Քեզ փնտրեցի , բայց ապարդյուն:
Ուզում եմ գրկել նենց, որ ցավի ձեռքերս Ուզում եմ տեսնել, թեկուզ չտեսնի աչքերս Ուզում եմ լսես, չեմ դիմանում առանց քեզ Ուզում եմ ասես ՝ անտարբեր չեմ քո հանդեպ:
Ուզում եմ տեսնել Ուզում եմ ժպտալ Ուզում եմ գրկել Ուզում եմ քեզ զգալ Ուզում եմ համբուրեմ Ուզում եմ ուրախ քայլենք Ուզում եմ նվիրել Ուզում եմ նվիիրվես:
Վախենում եմ հարցնել ՝ մի՞թե դու մենակ չես Սարսափում եմ պատասխանդ լսելուց: Հանկարծ սառել ու հեռանալ Քո խենթ աչքերը մոռանալ… Հիմա կաս դու, չկամ ես Չկա էլ էն ժամանակը ,որ բուժում էր վերքերը մեր:
Կրկներգ (2x)
Թե աչքերս քեզ որոնեն, Ես կփագեմ մութ կոպերս Որ աշխարհում քեզ չտեսնեմ Որ աշխարհում քեզ չտեսնեմ
Բայց երբ իմ սիրտն է ուզում Առնել քեզ ձեռքերի մեջ Ինչպե՞ս փակեմ սրտիս լեզուն Սրտիս խոսքը ինչո՞վ փակեմ: