Արի իմ սոխակ
Արի իմ սոխակ, թող պարտեզ մերին,
Տաղերով քուն բեր տղիս աչքերին,
Բայց նա լալիս է` դու սոխակ մի գալ,
Իմ որդին չուզե տիրացու դառնալ:
Եկ աբեղաձագ թող արտ ու արոտ,
Օրորե տղիս քնի է կարոտ,
Բայց նա լալիս է` դու ձագուկ մի գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ:
Թող դու տատրակիկ քո ձագն ու բունը,
Վուվույով տղիս բեր անուշ քունը,
Բայց նա լալիս է` տատրակիկ մի գալ,
Իմ որդին չուզե սգավոր դառնալ:
Թող որսդ արի քաջասիրտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե,
Բազեն որ եկավ որդիս լռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ:
Hayrik Muradyan еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1