Մոկաց Շուկեն «Մոկաց շուկէն» և «Մոկաց Խարսներ» պարերգերը ներկայացված են Մոկաց բարբառային տեքստերով։ Դրանք Շատախում տարածված էին։ Այս պարերգի Վանա տարբերակը զանազանվում է Շատախի տարբերակից։ Այս պարերգին ավելի մոտ է «Խա, Լալէ, ջամ Լալէ» երգը (Սպ․ Մելիքյան հ․2 , N 174):
Մոկաց շուկէն լէն ու հէրկէն, Հա լալէ, ջան լալէ, Էրկու ջահէլ կէրթէն կուկյէն, Հա լալէ , ջան լալե։ Մէկն էր բեղօվ, մէկն էր անբեղ, Հա լալէ, ջան լալէ։ Էն ինչ բեղօվ, տընօվ, տեղօվ, Հա լալէ , ջան լալէ, Էն ինչ անբեղ՝ անտուն, անտեղ, Հա լալէ , ջան լալէ։ Էն ինչ անտուն, իմ յարոչ տեղ, Հա լալէ, ջան լալէ։