1.Երբ որ Նա ամպերով վերադառնա, Իմ աչքերով պիտի Նրա դեմքին նայեմ, Ուրախությամբ և փառք տալով Աստծո Զավակին, Օդերուն մեջ դիմավորեմ, Օ՜, ի՜նչ մեծ փառք է, ի՜նչ մեծ շնորհք է, Երջանիկ հույս է Տիրոջ կողմից :
Ուրախ եմ, որքա՜ն ուրախ եմ, Հիշելով այս մեծ հույսը՝ ցնծում եմ : (2)
2. Ահա՛, Տերը գալիս է բյուրավոր սուրբերով, Եվ հրեշտակների փողի ձայնով, Հաստատելու է մի մեծ թագավորություն Եվ խաղաղություն երկրի վրա, Հարսը պատրաստ է, շուտով եկուր Տեր, Զարդարված հոգով սպասում է :
3. Ի՜նչ մեծ խնջույք է լինելու երկնքի մեջ, Երբ որ բոլոր սուրբերը հավաքվեն, Միասին պետք է փառաբանենք Աստծո Գառին, Արժանի է ամեն փառքի, Օ՜, ի՜նչ մեծ փառք է, ի՜նչ մեծ շնորհք է, Երջանիկ հույս է Տիրոջ կողմից :