Երբոր բացվին դռներն հուսո Եվ մեր եևկրեն փախ տան ձմեռ, Չքնաղ երկիրն մեր Արմենիո, - Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր. Երբոր ծիծառն իր բույն դառնա, Երբոր ծառերն հագնին տերև՝ Ցանկան տեսնել զիմ Կիլիկիա, Աշխարհ՝ որ ինձ ետուր արև: Ցանկան տեսնել զիմ Կիլիկիա, Աշխարհ՝ որ ինձ ետուր արև:
Հասակ մը կա մեր կենաց մեջ, Ուր ամենայն իղձ կավարտի. Հասակ մը, ուր հոգին ի տենչ՝ Հիշատակաց յուր կարոտի. Հորժամ քնարս իմ ցրտանա, Սիրույն տալով վերջին բարև՝ Երթամ ննջել հիմ Կիլիկիա, Աշխարհ՝ որ ինձ ետուր արև: Երթամ ննջել հիմ Կիլիկիա, Աշխարհ՝ որ ինձ ետուր արև: