Խոսք` Ս. Կապուտիկյանի,
Երաժշտ.` Խ. Ավետիսյանի
Այնպես անփո՜ւյթ,
այնպես հանգի՜ստ,
Անցնում ես իմ տան մոտով,
Մինչ ես ուրիշ տեղերում իսկ
Քե՜զ եմ փնտրում կարոտով։
Ասում են, թե մոռացել ես,
Չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու հեռացել ես,
Մոտս թողել քո հոգին։
Եվ այնպես հեշտ, այնպես խնդուն
Մատնո՜ւմ ես ինձ աշխարհին,
Մինչ դողում է, որպես երդում
Անունդ իմ շուրթերին։
Ասում են, թե ինձ դավել ես,
Չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու խռովել ես,
Ու տանջում ես իմ հոգին։
Անցնում ես դու ու չես նայում,
Մինչ ես կանգնած մոլորուն,
Քեզ աչքերիս մեջ եմ պահում
Ու տանում եմ հետս տուն։
Ասում են, թե սերը սուտ է,
Չեմ հավատում, իմ անգին,
Առանց սիրո տունը սուտ է,
Արի շունչ թուր կրակին։
Hovhannes Badalian | Հովհաննես Բադալյան еще тексты
Другие названия этого текста
- Hovhannes Badalian - Ասում են, թե (0)
- Hovhannes Badalian | Հովհաննես Բադալյան - Asum en te | Ասում են, թե (vk.com/iskakan_hay) (0)
Сейчас смотрят
- Hovhannes Badalian | Հովհաննես Բադալյան - Asum en te | Ասում են, թե (vk.com/iskakan_hay)
- Pаpа Rоаch - Вurn
- Dyad Souls Ft. Terror Crew, Sodoma Gomora, Masový Wrazi, Butchers Harem, ECE, RLZ Klan, Mynx, Cenobite 53, Dr. Kremátor, Groopi & Bersick - Evil Way
- Корея - Maybe (OST Dream High/Одержимые мечтой) (Kim Soo Hyun)
- Далдаев Шамхан - Это Кавказ (МИНУС)
- Самат Жангазин - Өмір-Өмір
- [Бумер OST 2003] - Шпана
- Goran Vukosic feat. Mina - Isti Igraci
- О, ДА!)) - вера
- Muse - Assassin (Grand Omega Bosses Edit)
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2