Չեն սպիանում անցյալ դարի վերքերը Չեն դադարում դեռ կարոտիս երգերը Տուն երազում եմ քեզ արթուն Տունս երազում ասում է ետ արի։
Հայ իմ հողից լսվող աղերսն ու ճիչը Թող վիրավոր հոգի դառնա դահիճը Մահ դու հաղթել ես ինձ մի պահ Բայց ճակատագիրն է ինձ հրամայել ապրել
Սիրտս կոտրեցին սրով,Մեկ է ապրեցի սիրով Այգուս բերքը այրեցին, Նորը տնկեցի Վանքս քանդեցին, բայց ես, մեկ է աղոթում եմ քեզ Տե՜ր պահապան դարձիր,Ինձ ու ԻՄ ԱԶԳԻՆ հավետ