Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Inga and Anush - Ապրելու Ապրիլ | Текст песни

Չեն սպիանում անցած դարի վերքերս,
Չեն դադարում դեռ կարոտից երգերը,
Տուն երազում եմ քեզ արթուն,
Տունս երազում ասում է ետ արի:

Հայ իմ հողից լսվող աղերսն ու ճիչը,
Թող մեղավոր հոգուդ դառնա դահիճը,
Մահ դու հաղթել ես ինձ մի պահ,
Բայց ճակատագիրն է իմ եղել ապրել:

Սիրտս կոտրեցին սրով,
Մեկ է ապրեցի սիրով,
Այգուս բերքը այրեցին,
Նորը տնկեցի:

Վանքս քանդեցին, բայց ես
Մեկ է աղոթում եմ քեզ,
Տեր պահապան կանգնիր
Ինձ ու իմ ազգին հավետ:

Կա իմ արյան մեջ կա հողի հին կանչը,
Դեռ տանելու եմ վեր ծաղկած իմ խաչը,
Կանք ու պիտի դեռ շատանանք,
Կյանքն է հայերին հրամայել ապրել:

Սիրտս կոտրեցին սրով,
Մեկ է ապրեցի սիրով,
Այգուս բերքը այրեցին,
Նորը տնկեցի:

Վանքս քանդեցին, բայց ես
Մեկ է աղոթում եմ քեզ,
Տեր պահապան կանգնիր
Ինձ ու իմ ազգին հավետ:

Չեմ սպանի հոգիս
Քանի կա կողքիս հավատ,
Սուրբ իմ աղոթք,
Հարազատ հողից ծիլ ու ծառ կտամ նորից,
Հայ գարնան կաթիլ, ապրելու ապրիլ…

Սիրտս կոտրեցին սրով,
Մեկ է ապրեցի սիրով,
Այգուս բերքը այրեցին,
Նորը տնկեցի:

Վանքս քանդեցին,
Բայց ես մեկ է աղոթում եմ քեզ,
Տեր պահապան կանգնիր
Ինձ ու իմ ազգին հավետ…

Inga and Anush еще тексты


Видео
    Нет видео
    -
    Оценка текста
    Статистика страницы на pesni.guru ▼
    Просмотров сегодня: 2