Թագվոր բարով, հազար բարով, հազար բարով
Կարմիր ծաղիկ տերևներով, տերևներով
Աստվածածին արև թոռշնի
Դու վարդի բացված թփերով:
Թագվոր բարով, հազար բարով,
(հոյ նարե, հոյ նարե)
Բարով հասնեք ձեր մուրազին`գովան հարսին,
Ծլեք-ծաղկեք, աշխարհ լցնեք գովամ փեսին:
Գովամ հարսինին, նորափեսին
Ծլեք-ծաղկեք աշխարհ լցնիք
Գյուլում ջան, գյուլում ջան:
Գովամ հարսինին, նորափեսին:
Արի, մեռնիք քզի, ձեռիդ թասով ջուր տու մըզի
Մենք եկել ենք լաց չըլես,
Սիրով սրտանց հարս կըլես:
Աղչի անսիրտ, յաման, յաման
Իմ տղի հետ խաղ ես արել
Մարմարի ես, պսդիկ բերան
Իմ ջիգյարը դաղ ես արել:
Արի, մեռնիք քզի, ձեռիդ թասով ջուր տու մըզի
Մենք եկել ենք լաց չըլես,
Սիրով սրտանց հարս կըլես:
Էն արև, երկնից արև, տեսեք գար իջի
Էն արև, երկնից արև, մեր թագավորն ի
Էն լունյակ, երկնից լուսնյակ, տեսեք գար իջի
Էն լուսնյակ, սիրուն լուսնյակ, մեր թագուհին ի:
Արի, մեռնիք քզի, ձեռիդ թասով ջուր տու մզի
Մենք եկել ենք լաց չըլես,
Սիրով սրտանց հարս կըլես:
Եկուր աղվոր աղջիկ, հարս եղիր մըզի
Զմրուխտ անգին քար եղի մըզի:
Գարնան սիրուն ծաղիկ ես
Ճերմակ, ճերմակ աղունիկ ես
Նաղշուն մեծ թիթեռնիկ ես
Ախ, ինչ սիորւն հարսիկ ես:
Արի, մեռնիք քզի, ձեռիդ թասով ջուր տու մըզի
Մենք եկել ենք լաց չըլես,
Սիրով սրտանց հարս կըլես:
inga anush еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2