Այնպես ուզեցի այդ ծերուկին լիքը բան ասել- եգիպտացորենը, որ ցանել էր գարնանը, արդեն լավ աճել է, և գրքերը, որ պատվիրել էր, տեղ են հասել երեկ, բայց նա ոչինչ չասեց, ու կյանքը դանդաղ հեռացավ...
Այնպես ուզեցի ասել- ինչ կարևոր էր ինձ համար, ուզեցի շնորհակալություն հայտնել, որ սովորեցրեց ինքս լինել, ոուզեցի իմանա, որ իր բոլոր թոռնիկներն այստեղ են հիմա, ու 4 տարեկանն ասում է - Պապ, ես աղոթեցի...
ուզեցի ներողություն խնդրել, որ միշտ վազքի մեջ էի, որ երբեք ժամանակ չունեցա խոսել այն մասին, ինչի կարիքն ուներ... Այնպես ուզեցի ասել - Պապ, բոլոր սիրելիներդ այստեղ են, բայց նա պառկած էր, աչքերը փակ... երևի լալիս է...