Ու՞ր գնամ հիմա և ու՞ր թափառեմ,
Երբ ամեն ճամփա ձեր տունն է բերում,
Ո՞ր հեռուներում կարոտս մարեմ,
Երբ քոնն են հավետ մոտիկն ու հեռուն:
Մենք բաժանվեցինք, ու թվում էր ինձ,
Քեզ կմոռանամ անցնող օրերում,
Ի՞նչ իմանայի, որ քամու շնչից
Թույլ կրակներն են միմիայն մարում:
Ի՞նչ իմանայի, որ հեռվից հեռու
Կանչելու է միշտ քո ձայնը թովիչ,
Ու սիրտս, սիրտս քո ձայնին հլու
Ձեր տան ճամփան է փնտրելու նորից:
Ո՞ւր գնամ հիմա և ու՞ր թափառեմ.
Երբ ամեն ճամփա ձեր տունն է բերում,
Ո՞ր հեռուներում կարոտս մարեմ,
Երբ քոնն են հավետ մոտիկն ու հեռուն:
Kamo Hovhannesyan еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2