Լիզպոն Հինգի Յիշատակին
Ահա այսպէս արշաւեցիք,
Լիզպոն զոհուած լաւ ընկերներ
Որ աքթովը կը կոչուիք,
Դրոյի ժառանգ վեհ խենթեր։
Այս կռուի փայլուն ասպետներ,
Ռոստոմեան լոյսի մարտիկներ,
Յանուն ազգի ազատութեան,
Պայթեցուցիք սուրբ հինգ սրտեր։
Ի՞նչ սփոփանք անզօրներուն,
Մխիթարանք հայ խղճերուն,
Կան զոհերուն նոր անդունդէն,
Պայծառացող տիպարը ձեր։
Դէմքերը ձեր կ՝ազնուանան,
Կը տանչեն սրտեր անպայման,
Բայց միշտ ծանր է մեր սրտերուն,
Յուշն է Եռագոյն ձեր կամքերուն։
Ով մահուան յաղթող Դումաններ,
Երկաթ սրտով նոր Չաւուշներ,
Կ՝երդուենք անբիծ պատուովը ձեր,
Ընդարձակել պայքարը մեր։
Karnig Sarkissian еще тексты
Другие названия этого текста
- Karnig Sarkissian - hing hay serder - Пять армянских сердец (Lisbon 5) (0)
- ♡Kayf♡ - Lisbon 5 (0)
- Гарник Саркисян - Лиссабонская пятёрка 1983г (0)
- Karnig Sarkissian - Troi zharangnerun (0)
- Karnig Sarkissian - Lisabon 5 (0)
- A.S.A.L.A. - hing hay serder - Пять армянских сердец (Lisbon 5) (0)
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1