գնա գրողի ծոցը, մեր ամրոցը կիսաքանդ թողնում եմ քեզ, կյանք տեսած, կյանքից հոգնած, բույսերով ծածկված, երազը կտեսնես նորից, քամուց քշված անձրևանոցը, թրջված կրքից զգեստը ու օձի խայթոցը
լեզվիս վրա մնաց մի խոսք բայց կուլ տվեց ինձ հորիզոնը, կիսատ մնաց վերջին նամակը գազազած տեստոստերոնը անձրևի տակ մնացած, քամուց քշված անձրևանոցը, ամրոցը կիսաքանդ, համբույրը ու կատվի մռռոցը գայլի ոռնոցը