երբ քաղաքը քեզ կորցրեց նա կորցրեց իր դեղինը ու մտնելով գետինը ինձ չտեսնելու տվեց երբ քաղաքը քեզ կորցրեց նա կորցրեց իր կարմիրը ջնջվեց գրքիս վերնագիրը երգը դարձավ աղմուկ ես չկամ ինչպես և դու ես կամ ճիշտ քո պես ես այնտեղ եմ որտեղ դու
երբ քաղաքը քեզ կորցրեց լռությունը քարացավ ունայնությունը պատերի միջև անվերջ ձգվեց մոխրացած ժպիտն իր հետ տարավ քամին
երբ քաղաքը քեզ կորցրեց նա կորցրեց իր վարդագույնը իր լավագույնը
երբ քաղաքը քեզ կորցրեց լռությունը քարացավ դատարկությունը պատերի միջև անվերջ ձգվեց մոխրացած ժպիտն իր հետ տարավ քամին
երբ քաղաքը քեզ կորցրեց ես գտա քեզ ամենուր ջրի մեջ ու թթվածնի ու գիշերներում երբ քաղաքը քեզ կորցրեց ես կորցրի ամբողջ մի տուն որտեղ փակված էի ինքս մնացի անտուն անիմաստ ծռվեց ուղին քերծելով արևի շողը