տերևները թափվում են ցած անձրևները կարոտած փշրվում են ասֆալտին թաց լուռ անցած ամիսները մաշել են աթոռները սրճարանի մի կյանք առաջ մենք նստած ժպտում ենք դեռ լույսերը չեն մարում մինչ չեն փակվում աչքերը քո ասել են ամեն ինչ ու ես հետ եմ գալիս հերթական վերջին անգամ
կաթիլները ապրում են քիչ, ապրում են վառ հուշերով մնում են ու ստիպում հիշել ամեն ինչ ինչ դու փորձում էիր մոռանալ ինչ քեզ ստիպեց շնչել նորից ու նորից հանգամանքները կոտրելով վազելով մարդկանց ու պատերի միջով քեզ մոտ ու դու ներում ես ինձ հերթական վերջին անգամ
քայլ առաջ պատրաստի խոստումները երկաթե, նետելով ձախ ու աջ ու արդեն գլուխը բարձր երկնքում
տերևները թափվում են ցած անձրևները կարոտած փշրվում են ասֆալտին թաց կաթիլները ապրում են քիչ, ապրում են վառ hուշերով մնում են ու ստիպում շնչել